Մեր ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին, Գորիս քաղաքում: Սյունիքի կանաչ սարերի և բարձր լեռների կլիման նպաստում է, որ այստեղ հավաքված թեյաբույսերը ունենան բացառիկ որակ:
ՍԱՐԻ ԹԵՅ ապրանքանիշը մեծ ճանաչում ունի Հայաստանում և արդեն նվաճել է բուսական թեյի սիրահարների վստահությունն ու համակրանքը:
ՍԱՐԻ ԹԵՅ ապրանքանիշի տակ արտադրվում է վեց տեսակի բուսական թեյ:
Բացի ուրցի, դաղձի, մասուրի վայրի թեյերից ՍԱՐԻ ԹԵՅն արտադրում է նաև թեյաբույսերի համադրություններ` արդեն շատերին հայտնի և հիրավի գնահատված Ուրց + Մոշի տերև թեյը, Լեռնային Խառնուրդ թեյը:
2011 թվականին ներկայացրած նոր համադրություն է Նռնածաղիկով բացառիկ խառնուրդը, որը հատկանշական է նռան ծաղիկների բուժիչ հատկություններով: Ավելին, նռան ծաղիկներին հաճելի համ ու բույր են հաղորդում խառնուրդում առկա այլ վայրի թեյաբույսեր:
ՍԱՐԻ ԹԵՅը հավաքվում է 1700մ և ավել բարձրություն ունեցող տեղանքից և մշակվում է ավանդական եղանակով` առանց քիմիական միջամտության: Պատրաստվում է շատ հեշտ ու արագ:
