ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ

ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ

Փակ Բաժնետիրական Ընկերություն

Ապրանքանիշ

Գարեջուր, այդ թվում՝ ոչ ոգելից, բնական հյութեր, լիմոնադ, հանքային ջուր
0.0/5 գնահատական (0 ձայն)

Հասցե

  • Մարզ: Երևան
  • Քաղաք: Երևան
  • Փողոց: Ծովակալ Իսակովի 8
  • Փոստային դասիչ: 0082

Կոնտակտ

  • Անուն: Աշոտ
  • Ազգանուն: Բաղդասարյան
  • Պաշտոն: Գլխավոր տնօրեն
  • Հեռախոս: +374 10 52 21 41, +374 10 54 21 41
  • Ֆաքս: +374 10 58 36 54
  • Էլ․ փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Արտադրանք և Ծառայություններ

    • Բնական հյութ
    • Խնձորի բնական հյութ
    • Նարնջի բնական հյութ
    • Նռան բնական հյութ
    • Սերկևիլի բնական հյութ
    • Դեղձի նեկտար
    • Ծիրանի նեկտար
    • Հոնի նեկտար
    • Գազավորված ըմպելիք
    • Լիմոնադ
    • Գարեջուր
    • Ոչ ոգելից գարեջուր
    • Խմելու բուժական սեղանի հանքային ջուր
    • Մասուրի ըմպելիք
    • Պահածոյացրած խաղողի տերև
    • Ազնվամորու կոմպոտ
    • Բալի կոմպոտ
    • Դեղձի կոմպոտ
    • Ծիրանի կոմպոտ
    • Կեռասի կոմպոտ
    • Հոնի կոմպոտ
    • Մոշի կոմպոտ
    • Սալորի կոմպոտ
    • Սերկևիլի կոմպոտ
    • Տանձի կոմպոտ
    • Բալի մուրաբա
    • Դդմի մուրաբա
    • Դեղձի մուրաբա
    • Ընկույզի մուրաբա
    • Թզի մուրաբա
    • Թթի մուրաբա
    • Ծիրանի մուրաբա
    • Կեռասի մուրաբա
    • Հոնի մուրաբա
    • Մոշի մուրաբա
    • Չիչխանի մուրաբա
    • Սալորի մուրաբա
    • Սերկևիլի մուրաբա
    • Վարդի մուրաբա
    • Տանձի մուրաբա
    • Դեղձի ջեմ
    • Թզի ջեմ
    • Ծիրանի ջեմ

    Երևանի գարեջրի գործարանը հիմնադրվել է 1952թ.: 1997թ. վերակազմավորվել է բաժնետիրական ընկերության:
    Վաթսուն տարվա պատմություն ունեցող “Երևանի գարեջուր” ընկերությունը տարիներ շարունակ իր կայուն տեղն է զբաղեցնում Հայաստանի առաջատար ձեռնարկությունների շարքում, իսկ “Կիլիկիա” ապրանքանիշը դարձել է բարձր որակի յուրատեսակ հոմանիշ:
    Այսօր ձեռնարկությունում արտադրվում է գարեջրի 12, բնական հյութերի ու նեկտարների 10 և զովացուցիչ ըմպելիքների 13 տեսակ, շշալցվում է նաև “Լուզինյան” հանքային ջուր: Շնորհիվ բարձր որակի, ժամանակակից մենեջմենթի և ճկուն մարքեթինգային ռազմավարության, ընկերության արտադրանքը նշանակալից տեղ է զբաղեցնում ներքին սպառողական շուկայում, ինչպես նաև արտահանվում է Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Լեհաստան, Սինգապուր, Մալայզիա, Վրաստան և այլ երկրներ:
    2001թ.-ից ընկերությունում ներդրվել և հավաստագրվել են որակի կառավարման ISO 9001:2000 Միջազգային ստանդարտներ:
    Ժամանակակից տեխնոլոգիայով, բարձորակ հումքով և հայկական գարեջրի դարավոր ավանդույթների պահպանմամբ արտադրվող “Կիլիկիա” գարեջուրը միջազգային մի շարք  հեղինակավոր ստուգատեսներում բազմիցս հաստատել է իր բարձր կարգը`նվաճելով 30 ոսկե, 3 արծաթե,  2 բրոնզե մեդալներ և  3 “Գրան-Պրի” մրցանակ, պարգևատրվել բազմաթիվ պատվոգրերով:
    1998 և 2003թթ. Ընկերությունը արժանացել է “Արտադրանքի և ծառայությունների որակի ասպարեզում” ՀՀ կառավարության մրցանակի:
    BID միջազգային կազմակերպության կողմից “Երևանի գարեջուր” ՓԲԸ-ին, եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք թողարկելու համար, 1999թ. շնորհվել է “Ոսկե աստղ” (Շվեյցարիա, ք. Ժնև), իսկ 2001թ.` “Լավագույն որակի համար” (Գերմանիա, ք. Ֆրանկֆուրտ) պատվավոր մրցանակներ:
    2012թ. “Տարվա լավագույն ապրանքանիշ” Համազգային մրցանակաբաշխությունում “Երևանի գարեջուր” ընկերությունը հաղթող ճանաչվեց և արժանացավ հատուկ մրցանակների՝ “Տարվա լավագույն գարեջուր” (գարեջուր “Կիլիկիա”), “Տարվա հայտնություն” (գարեջուր “Երևան”), “Տարվա լավագույն և էկոլոգիապես մաքուր հյութեր, և՛ մանուկների, և՛ մեծահասակների համար” (“Արևա” բնական հյութեր ու նեկտարներ) անվանակարգերում:

ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ
ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ
ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ

Թողնել մեկնաբանություն

Դուք մեկնաբանում եք որպես հյուր:
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • P. Buzand str. 1/3 Armenia Yerevan 0010
  • +374 41 40 53 53
    +374 12 40 53 53
  • FAX  +374 12 40 53 53