Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն
Դոլմաման գործում է սկսած 1998թ: Ամեն ինչ շատ պարզ էր, բայց և այնպես շատ խնդիրներ ունեինք լուծելու, որոնցից էին մենյու (ճաշացանկ) կազմելը, որը կլիներ հետաքրքիր, համեղ, գեղեցիկ ու հայկական, ավելի ճիշտ՝ Արևելյան Հայստանի: Մարդկանց մեծ մասը, որոնք ծանոթ են հայկական խոհանոցին, շփում են ունեցել արևմտահայերի հետ (Օսմանյան կայսրության տարածք), ովքեր անցյալ դարի ողբերգական իրադարձության՝ հայկական ցեղասպանության հետևանքով ցրվել են ամբողջ աշխարհով մեկ: Խոհարարական մշակույթը շատ հարուստ էր ավանդույթներով, կար նաև հարևան երկրների խոհանոցների ազդեցությունը: Հայկական խոհանոցն իր հերթին ազդեցություն ունեցավ այլ երկրների խոհանոցների վրա, որոնք այն ընդունեցին: Լավ օրինակ է յոգուրտը: Առաջին անգամ ես լսել եմ յոգուրտի մասին ԱՄՆ-ում, երբ վաղ 70ականներին ռադիոյով գովազդեցին «Colombo» յոգուրտը: Մյուս կողմից արևելյան հայկական խոհանոցի, զարգացումը Հայաստանի Հանրապետության այժմյան լեռնային տարածքում. շատ դժվարություններ է ունեցել, որոնցից ոչ պակաս փորձություն էր Խորհրդային Իշխանության տակ գտնվելը: Հիմա, ինչքա՞ն ձանձրալի դա կարող է լինել: Դոլմամայի խնդիրն էր վերականգնել բուն խոհանոցը և նոր գույներ հաղորդել դրան և մենյուին: Խնդիրը միաժամանակ դժվար էր և շատ հեշտ: Տեղական օրգանական հումքը, որի հետ աշխատում ենք, շատ համեղ է և քանի որ խոհանոցը ունեցել է կարճ պատմություն, շատ ավելի հեշտ էր լինել ստեղծագործական: 1998 թ.-ին ծանր ժամանակներ էին Հայաստանի համար: Այն նոր էր դուրս եկել պատերազմից և գտնվում էր տնտեսական ճգնաժամի մեջ: Այնպես որ, ֆիզիկապես ռեստորան բացելը ուներ իր խնդիրները: Ոչ աթոռներ կային, ոչ սեղաններ: Ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու համար մենք շրջեցինք գյուղերով` հավաքելով լավաշի սեղաններ (լավաշը թղթի բարակությամբ հաց է, որը բացում են այդ սեղանների վրա և թխում են փոսի մեջ, որը կոչվում է թոնիր): Հետո մենք վերականգնեցինք այդ սեղանները մեր ռեստորանի համար և աթոռների համար գտանք փականագործի, որը աթոռներ պատրաստեց մեր պատվերով: Այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել, բայց մեզ մոտ դեռ պահպանվել են այդ սեղաններից և աթոռներից մի քանիսը: