Խոսելով խաղողի եւ գինու ծագումնաբանության մասին` անհրաժեշտ է նշել, որ Սուրբ Գրքում ասվում է, որ Նոյը իջավ Արարատ լեռան գագաթին եւ տնկեց Մեծ Ջրհեղեղից փրկված միակ խաղողի ողկույզը Արարատյան դաշտավայրում: Եւ տարածվեց գինին Արարատյան դաշտավայրից աշխարհով մեկ:
Հայաստանն ունի գինեգործության եւ խաղողագործության հարուստ մշակույթ, որը գալիս է դարերից: Ամենահին գինու գործարանը, որը հայտնի է մարդկությանը, եղել է Արենի գյուղում (Վայոց Ձորի մարզ, Հայաստան): Հաստատվել է, որ մ.թ.ա. 4100թ. այնտեղ արդեն իսկ կային գինու մառաններ, խմորման պարագաներ, տարաներ եւ բաժակներ: Հնագետները այնտեղ նաեւ գտել են խաղողի սերմեր եւ գինի: Սա առավել ստույգ հաստատված գինու ամենավաղ արտադրությունն է: Քանի որ գինեգործությունն արդեն իսկ այդքան լավ զարգացած է եղել Արենիի շրջանում դեռ մ.թ.ա. 4000թ., մենք կարող ենք վստահորեն պնդել, որ գինու պատրաստման տեխնոլոգիան արմատավորվել է այստեղ ավելի վաղ: Դա է պատճառը, որ գինեգործության տեխնոլոգիան այդքան զարգացած է Արենիում, եւ լավագույն գինիները պատրաստվում են հենց այստեղ:
Վայք Գրուպ ՓԲԸ -ն ստեղծել է իր գինու գործարանը 2001թ. 450 խորանարդ մետր գինու նկուղի տարածության վրա: Ընկերությունն ունի նաեւ 220 ակր այգիներ, որոնք ներառում են խաղողի, ծիրանի, դեղձի, նուշի, ընկուզենու, խնձորի, սեւ բալի, սեւ սալորի այգիներ: Ընկերությունն ունի նաեւ հատուկ ներկառուցված ոռոգման համակարգ:
Ընկերության գինիները պատրաստվում են տեղական ավանդական եղանակով, պահվում են հատուկ կաղնու տակառներում եւ շշալցվում հատուկ իտալական դիզայնով շշերում:
Արենի խաղողի տեսակը օգտագործվում է Արենի Վայք չոր եւ կիսաքաղցր գինիների պատրաստման համար: Վերջինները լավ բալանսավորված, հարուստ գինիներ են՝ մրգային թարմ համով եւ հարուստ բուրմունքով:
Ոսկեշատ խաղողի տեսակը օգտագործվում է տեղական ամենասիրված սպիտակ գինու պատրաստման համար, որն ունի մի թեթեւ ոսկե գույն եւ թարմ ու հյութեղ համ: Այն պարունակում է 10-14% սպիրտ:
Ամեն տարի վերոնշյալ գինիները ժյուրիի կողմից ստանում են բարձր գնահատականներ Արենիի Գինեգործների Ասոցացիայի Փառատոնին:
Ծիրանը, որն արտադրվում է 85 ակր ծիրանի այգիներում, փաթեթավորվում է թարմ վիճակում եւ ներկայացվում տեղական, վրացական եւ ռուսական շուկաներ:
Ընկերության ամբողջ տարեկան հզորությունը թույլ է տալիս արտահանել մինչեւ 10,000,000 շիշ գինի, 500 տոննա թարմ ծիրան, 50 տոննա չոր մրգեր, մոտ 10,000 շիշ ծիրանի օղի: