Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն
"Սպայկա" ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին: Ներկայումս "Սպայկա"-ն Հայաստանի առաջատար բեռնափոխադրող ընկերություններից մեկն է, որն իրականացնում է միջազգային ավտոբեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ։ Բեռնատարներ արտադրող միջազգային առաջատար կազմակերպությունների հետ համագործակցության և վերահսկման նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ` ընկերությունն իր սեփական շարժակազմի տասնյակ ավտոմեքենաներով իրականացնում է ցանկացած տեսակի բեռների տեղափոխում(արագ փչացող ապրանքից մինչև հատուկ նշանակության ոչ ստանդարտ բեռներ) "դռնից դուռ" սկզբունքով:
Միաժամանակ, թարմ մրգի և բանջարեղենի արտահանման բնագավառում մասնագիտական գործունեության մեկ ու կես տարվա ընթացքում "Սպայկա" ընկերությունը ճանաչվեց թիվ մեկ արտահանողը հանրապետությունում: Այն մեծ ճանաչում է ձեռք բերել ոչ միայն երկրում գործող ֆերմերային տնտեսությունների, այլ նաև Ռուսաստանի մեծածախ և մանրածախ ցանցերի շրջանում: Այս տարի արտահանվել է մոտ 13000 տոննա թարմ միրգ, բանջարեղեն և այս ամենը հանրապետությունում, ինչպես նաև ամբողջ աշխարհում տարածված բերքատվության ֆորս մաժորային անկման պայմաններում: Ընկերության վերելքը չի մնացել աննկատ: Շնորհիվ գրագետ, կշռադատված գործունեության ու երկարաժամկետ ծրագրերի, "Սպայկան" դարձել է ՀՀ կառավարության ռազմավարական գործընկերը գյուղատնտեսության զարգացման խթանման գործում: Արդյունքում, ընկերությունը ստացել է արտոնյալ վարկային ֆինանսավորում (100 մլն. եվրո)` 100 հեկտար ջերմատնային լայնածավալ նախագիծ իրականացնելու համար:
2011թ. պլանավորվում է` մոտ 24000 տոննա թարմ բանջարեղենի և մոտ 30000 տոննա թարմ մրգի արտահանում Ռուսաստան: Հունիսի 1-ից սեփական արտադրանքից, կմատակարարենք թարմ մրգի և բանջարեղենի 13 ապրանքատեսակ, 15 ապրանքատեսակ աղանդերքով(հատիկով) հյութեր, իսկ օգոստոսի 1-ից արդեն իսկ կմատակարարենք մարինացված արտադրանքի 15 ապրանքատեսակ: Այսպիսով, այս տարի մենք կունենաք 43 անուն սեփական արտադրանք` այդ թվում ջերմատնային արտադրանք ողջ տարվա ընթացքում:
Ընկերության հիմնական գործունեության ուղղություններից մեկը փաթեթավորման համար անհրաժեշտ պարագաների արտադրությունն է: Տվյալ պահին մենք արտադրում ենք պոլիսթիրոլից արկղեր, որոնք մշակված են գերմանական տեխնոլոգիաներով: Ապագայում փաթեթավորման պարագաների տեսականին ընդլայնվելու է: Վերջնական մշակման փուլում են գտնվում տարաների, պիտակների և փաթեթավորման այլ պարագաների նոր անհատական լուծումները:
"Սպայկա"-ն մշտապես կատարելագործում է բիզնես-ընթացակարգերը և ընդլայնում տրամադրվող ծառայությունների շրջանակը՝ հետամուտ լինելով արդյունաբերական և առևտրային ընկերությունների հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման իրագործմանը։
Իր հաճախորդներից յուրաքանչյուրին, համագործակցության բոլոր էտապներում "Սպայկան" ապահովում է ԱՆՀԱՏԱԿԱՆ սպասարկում` որպես հիմք ընդունելով յուրաքանչյուր կազմակերպության անհատական նախապատվությունները, ինչով և աջակցում է նրանց մրցունակությանը շուկայում։