Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն
«SPS Cigaronne» ընկերությունը հիմնադրվել է 1999թ. և տեղակայված է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում:
Այն ՍՊ ընկերություն է և զբաղվում է բարձրակարգ ծխախոտի արտադրությամբ ու վաճառքով: «Cigaronne» ընկերության հիմնադրման հիմքում դրվել է մինչ այդ ընդունված չափանիշները գերազանցող, քմահաճ պահանջներ բավարարող սիգարետների ստեղծման սկզբունքը, ինչը հաջողությամբ և նորանոր ձեռքբերումներով իրականացվում է առ այսօր: Ընկերությունը 2000թ․ շուկա մտցրեց իր սիգարետները՝ պատրաստված աշխարհի առաջնակարգ պլանտացիաներում աճեցված թութունից և համալրված տվյալ ժամանակաշրջանի բազմաթիվ նորամուծություններով, որոնց մեջ առանձնանում էր թե՛ դիզայնով թե՛ նախադեպը չունեցող յուրահատուկ զտիչ-ծխափողը:
«Cigaronne»-ում ստեղծված ծխափողի առանձնահատկություներն են՝
«Cigaronne» ապրանքատեսակի արտադրման անհրաժեշտ հոսքագծերը և լաբորատոր սարքավորումները ընկերության հատուկ պատվերով նախագծվել և պատրաստվել են հեղինակավոր ընկերությունների կողմից։ Հումքերի և արտադրական պրոցեսի անխափան կազմակերպումն ապահովող նյութերի ձեռքբերման շրջանակներում «Cigaronne»-ը ստեղծման օրվանից ի վեր փոխշահավետ և քաղաքակիրթ համագործակցության մեջ է աշխարհի բազմաթիվ առևտրա-արդյունաբերական կազմակերպությունների հետ։
Որակյալ ու թանկարժեք նյութերի, հատուկ «Cigaronne»-ի համար պատրաստված նորագույն սարքավորումների ու նորարարական տեխնոլոգիայի համադրությամբ ստեղծված բարձրորակ սիգարետների արտադրության համար 2001թ.-ից ի վեր ընկերությանը պարբերաբար շնորհվել է ISO 9001 «Որակի կառավարման միջազգային ստանդարտների համապատասխանության» վկայական:
Բիզնեսի կազմակերպման, կառավարման և արտադրանքի իրացման արդիական մեթոդների ներդրման շնորհիվ «Cigaronne»-ը հասցրեց խոշորամասշտաբ ծրագրերի իրականացմանը, 7-8 տարվա ընթացքում ներկայանալի դառնալ աշխարհի մոտ 30 երկրների շուկաներում` փաթեթավորման, որակի և գնի հարմարավետ համադրությամբ իր 20-22 անուն ապրանքատեսակներով:
Ընկերության յուրաքանչյուր դիզայնով, հիգիենիկ ու հարմարավետ ապրանքատեսակներն արժանացել են բազմաթիվ քաղաքական, տնտեսաական և մշակութային ճանաչված գործիչների բարձր գնահատականին: «Cigaronne»-ը բազմաթիվ ձեռքբերումներ է արձանագրել միջազգային տարբեր ցուցահանդեսներում:
Շարունակելով իր իսկ կողմից ներդրված նորարական հեղափոխական մեթոդների կիրառման բարի ավանդույթները, «SPS Cigaronne» ընկերությունը,մշակել և 2014թ․ սպառողների դատին է հանձնել բազմաթիվ հեղափոխական նորամուծություններով հագեցած, նորարական տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրված իր նոր սերնդի սիգարետները, որոնք ինչպես 2000թ․ ստեղծված զտիչ-ծխափողը, բոլորովին նոր էջ են բացում ծխախոտարդյունաբերության համաշխարհային ինդուստրիայի տարեգրության մեջ`սկիզբ դնելով ծխելու բացասական հետևանքների նվազեցման դարաշրջանի: