ՎԻՏՐՈՄԵԴ վերարտադրողական առողջության նոր սերնդի կենտրոնը հիմնադրվելէ 2011 թվականին և հանդիսանում է վերարտադրողական առողջության ոլորտի առաջատար կենտրոններից մեկը Հայաստանում: Կլինիկան հագեցած է Ճապոնիայի,ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջատար ընկերությունների կողմից արտադրված նորագույն բժշկական և լաբորատոր սարքավորումներով: Կենտրոնում աշխատում են օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների ոլորտում փորձառու բժիշկներ և սաղմնաբաններ, ովքեր բազմամյա աշխատանքային փորձ են ձեռք բերել արտերկրում: Կլինիկան աշխատում է Ամերիկյան և Եվրոպական ռեպրոդուկտոլոգների և սաղմաբանների ասոցիացիաների կողմից ընդունված չափորոշիչներով, որոնք երաշխավորում են անպտղության բարձրորակ ախտորոշում և բուժում: