ԵՐԵՎԱՆՇԻՆ

ԵՐԵՎԱՆՇԻՆ

Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն

Ապրանքանիշ

Շինարարություն, ճարտարապետական նախագծում
0.0/5 գնահատական (0 ձայն)

Հասցե

  • Մարզ: Երևան
  • Քաղաք: Երևան
  • Փողոց: Հանրապետության 9
  • Փոստային դասիչ: 0010

Կոնտակտ

  • Անուն: Վազգեն
  • Ազգանուն: Պողոսյան
  • Պաշտոն: Խորհրդի նախագահ
  • Հեռախոս: +374 10 52 97 20, +374-10 54 76 10
  • Ֆաքս: +374 11 20 00 31
  • Էլ․ փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Արտադրանք և Ծառայություններ

    • Ալյումինե դուռ
    • Մետաղապլաստե դուռ
    • Փայտե դուռ
    • Մետաղե ունիվերսալ փայտամած
    • Ալյումինե պատուհան
    • Մետաղապլաստե պատուհան
    • Փայտե պատուհան
    • Ալյումինե ցուցապատուհան
    • Մետաղապլաստե ցուցապատուհան
    • Փայտե ցուցապատուհան
    • Ապակեկապոց (ապակեփաթեթ)
    • Շինարարական ավազ
    • Ապրանքային բետոն
    • Հիմնատակի, պատի բլոկ
    • Օդափոխման (օդամղման) բլոկ
    • Պեմզաբլոկ
    • Բետոնե սալ
    • Միջնորմի (միջնապատի) սալ
    • Քարհանքային բազալտ
    • Քարհանքային տրավերտին
    • Քարհանքային տուֆ
    • Մետաղե կոնստրուկցիաների մոնտաժում/տեղակայում/տեղադրում
    • Ներքին էլեկտրահաղորդագծերի մոնտաժում/տեղակայում/տեղադրում
    • Շենքերի և կառույցների հիմնակմախքի (կարկասի) մոնտաժում/տեղակայում/տեղադրում
    • Ջեռուցման համակարգերի մոնտաժում/տեղակայում/տեղադրում
    • Ջրահեռացման (կոյուղու) համակարգերի մոնտաժում/տեղակայում/տեղադրում
    • Ջրամատակարարման համակարգերի մոնտաժում/տեղակայում/տեղադրում
    • Տաք ջրամատակարարման համակարգերի մոնտաժում/տեղակայում/տեղադրում
    • Շինանյութերի փորձարկում
    • Շենքերի և կառույցների նախագծում
    • Տարածքների բարեկարգում
    • Հիմնատակերի կառուցում
    • Հողային աշխատանքներ
    • Խողովակաշարերի շինարարություն
    • Հավաքիչների (կոլեկտորների) շինարարություն
    • Հողաբարելավման օբյեկտների շինարարություն
    • Միաձույլ կառույցների շինարարություն
    • Շենքերի և կառույցների շինարարություն
    • Ոռոգման համակարգերի շինարարություն
    • Ջրամայրուղիների շինարարություն
    • Ջրամատակարարման և ջրահեռացման (կոյուղու) համակարգերի շինարարություն
    • Տրանսֆորմատորային ենթակայանների շինարարություն
    • Շիննորոգման աշխատանքներ, վերակառուցում
    • Ջերմամեկուսացում
    • Ջրամեկուսացում
    • Տանիքածածկման աշխատանքներ
    • Շինարարության մեջ մակերևույթների տաշում, հղկում, ողորկում (փայլեցում)
    • Շինարարության ոլորտում ինժինիրինգ
    • Շինմոնտաժային և շիննորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում՝
    • Շինարարական աշխատանքների (շինարարության որակի) տեխնիկական հսկողություն/վերահսկողություն

    «Երևանշին» ընկերությունը հիմնադրվել է 1980թ-ին և հանրապետության շինարարության ոլորտում իր առաջատարի դերն ապահովում է առ այսօր: Բոլորին է հայտնի, որ դարեր շարունակ շինարարությունը հայի ճարտարագիտական մտքի կարևորագույն արտացոլանքն է եղել, վկայությունը` մեր նախնիների մեզ թողած ճարտարապետական հիասքանչ նմուշները: Հայաստան երկրում, սկսած հեթանոսական հնագույն ժամանակներից, շինարարը միշտ էլ եղել է հարգանքի արժանի ու պատվաբեր մասնագիտություն և մենք անընդհատ ձգտել ենք հավատարիմ մնալ հայոց շինարարական ավանդույթներին: 

    ՎԱԶԳԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
    /Ընկերության տնօրեն/
    Տեխնիկական գիտությունների դոկտոր,
    Ճարտարագիտական Ակադեմիայի
    իսկական անդամ

     

     

    «Երևանշին» ընկերության գործունեության արդյունք են Երևան քաղաքի բնակարանային ֆոնդի շինարարության ավելի քան երեսուն տոկոսը, բազմաթիվ դպրոցական, նախադպրոցական համալիրների, մշակութային օջախների, հասարակական և կենցաղային նշանակության կառույցների շինարարական աշխատանքները, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան շենքը:

     

    Մեծ եղավ մեր ընկերության ներդրումը Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման և աղետի գոտու վերականգնման աշխատանքներում:
    2002-2004թթ Լինսի ծրագրի շրջանակներում«Երևանշին» ընկերությունը կատարել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի, Ա. Խաչատրյանի անվան մեծ համերգասրահի, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան, մայրաքաղաքի Հանրապետության հրապարակի հիմնանորոգման և վերականգնողական համալիր աշխատանքները:
    «Երևանշին» ընկերությունն իրականացրել է նաև Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու կառուցումը, որն իր ճարտարապետական և ծավալահատակագծային (ծավալատարածական) լուծումներով թերևս եզակին է Հանրապետությունում:


    Ներկայումս «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրի շրջանակներում ֆրանսիական «Ֆարեմքս Թեքնոլոջիս» ընկերության հետ համատեղ իրականացնում ենք Հայաստանի 17 պոմպակայանների վերականգնման-վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև երրորդ կարգի ջրանցքների վերականգնման աշխատանքները, որոնք տեղակայված են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: 

     

    Մենք ձգտում ենք արդիականացնելով ոլորտը, հայկական հինավուրց ավանդույթները լրացնել ժամանակակից շինարարական եղանակներով, տեխնիկայով, տեխնոլոգիաներով և միշտ էլ խնդիր ենք դրել սերունդներին թողնել այնպիսի արժեքներ, որոնք դարեր հետո ունենան և ներկայացվեն նույնպիսի հպարտությամբ, ինչպես մենք ենք հպարտանում մեր անցյալով:

    Ընկերությունն ունի քարի և ավազի հանքեր, բետոնի մետաղական կոնստրուկցիաների պատրաստման, քարի մշակման, հայելու, ապակե փաթեթների, երկաթե, փայտե, ալյումինե և մետաղապլաստ դռների, պատուհանների, տարբեր չափի և ձևի միջնորմային բլոկների, բետոնե ձևավոր սալերի, եզրաքարերի, ջրատարների պատրաստման արտադրամասեր և այլն: Մի խոսքով, ունենք այն ամենն ինչ անհրաժեշտ է մեզ տնտեսության մեջ, ուստի շատ քիչ ենք օգտվում շուկայի առաջարկից:

    «Երևանշին» ընկերությունն ունի նաև նորաբաց ուսումնանախագծային կենտրոն, որտեղ իրականացվում են բազմատիպ ու բարձրահարկ կառույցների նախագծային համալիր աշխատանքներ, ուսումնական մասում` բարձրակարգ մասնագետների կողմից դասավանդվում են "Лира 9,6" և "AutoCAD 2010" ծրագրերը, գործում է նաև «Շինարարության ոլորտում աշխատող մասնագետների վերապատրաստման հատուկ կուրս»-ը, իրականացնում ենք տարբեր կարգի շինմոնտաժային, ուժեղացման-վերականգնողական աշխատանքներ, խորհրդատվություն և տեխնիկական վերահսկողություն:

     

     

ԵՐԵՎԱՆՇԻՆ
ԵՐԵՎԱՆՇԻՆ
ԵՐԵՎԱՆՇԻՆ
ԵՐԵՎԱՆՇԻՆ

Թողնել մեկնաբանություն

Դուք մեկնաբանում եք որպես հյուր:
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • P. Buzand str. 1/3 Armenia Yerevan 0010
  • +374 41 40 53 53
    +374 12 40 53 53
  • FAX  +374 12 40 53 53