Անշարժ Գույքի Գործակալություն
Հայաստանում Երկիր անշարժ գույքի գործակալությունը զբաղվում է ռիելթորական գործունեությամբ: Մենք տրամադրում ենք ռիելթորական ծառայություններ, իրավաբանական աջակցություն, պատրաստում փաստաթղթեր Երևանում անշարժ գույքի առքի, վաճառքի և վարձակալության համար:
Երկիր անշարժ գույքի գործակալությունը հիմնադրվել է 2004 թվականին և Հայաստանում գործող գործակալությունների թվում համարվում է առաջատարներից մեկը; Ընկերության մասնագետները ունեն ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ անշարժ գույքի շուկայում: Մեր մասնագետների բարձր որակավորումը երաշխավորում է մեր հաճախորդների ցանկացած բարդության խնդիրների օպերատիվ լուծումը:
Մեր ընկերությունը հանդիսանում է Հայաստանում ռիելթորների ասոցիացիայի հիմնադիրներից մեկը; Ռիելթորների ասոցիացիայի անդամագրությունը և մեր հաճախորդների վստահությունը մեծացնում է գործակալության հեղինակություն Հայաստանի անշարժ գույքի շուկայում: Մենք ունենք հիանալի համբավ գործընկերների և հաճախորդների շրջանակներում և հպարտ ենք մեր պրոֆեսիոնալիզմով; Մենք ունենք հավաստագրեր բոլոր տեսակի ծառայությունների համար: Վկայական (АГ № 0487), որը տրվել է բրոքերային ծառայությունների սերտիֆիկացման գործակալության կողմից:
Մեր ընկերությունը հանդիսանում է նաև «Գործարք» թերթի հիմնադիրներից, որտեղ Դուք կարող եք գտնել բազմազան տեղեկություններ անշարժ գույքի շուկայի վերաբերյալ: Այսօր, Երկիր անշարժ գույքի գործակալություն օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաներ և աջակցություն է ստանում ժամանակակից հեռահաղորդակցության միջոցներից: Օգտագործելով հեռուստատեսային գովազդը, ինտերնետը և այլ տեղեկատվական միջոցներ, ընկերությունը անշարժ գույքի ոլորտում պարբերաբար շփում է հաստատում հաճախորդների հետ:
Մեր ընկերությունը ունի տվյալների բազա, որն օրական թարմացվում և փոխարինվում է նոր տեղեկատվությամբ՝ ապահովելով որակյալ ծառայություն: www.yerkir-real.com միջոցով Դուք կարող եք գտնել ցանկացած տեղեկատվություն Հայաստանի ներկայիս անշարժ գույքի մասին:
Երկիր անշարժ գույքի գործակալությունը համագործակցում է Հայաստանում գրեթե բոլոր անշարժ գույքի գործակալությունների հետ: Ընկերությունը պատրաստ է համագործակցելու բոլորի հետ, անկախ աշխարհագրական դիրքից: Մենք սիրում ենք մեր հաճախորդներին և կարող ենք երաշխավորել անհատական մոտեցում, բազմակողմանի ուշադրություն, ինչպես նաեւ գործարքների գաղտնիություն և անվտանգություն: Մենք ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր գործընկերների և հաճախորդների շրջանակներում: