Արարատ-տուրը տուրիզմով և ավիատոմսերի վաճառքով զբաղվող հայկական մասնավոր տուրիստական գործակալություն է, որը հիմնադրվել է 2000 թվականին: Մենք մասնագիտացած ենք քաղաքային տուրերի և էքսկուրսիաների կազմակերպման, հյուրանոցների ամրագրման և տրանսպորտային փոխադրումների մեջ: ՙԱրարատ-տուրը՚ համագործակցում է աշխարհահռչակ ավիաընկերությունների հետ և առաջարկում է ավիատոմսեր բոլոր հիմնական ուղղություններով: Ինչ վերաբերում է արտագնա տուրիզմին, մեր գործակալությունը հաջողությամբ համագործակցում է արտասահմանյան տուրիստական գործակալությունների հետ` առաջարկելով անհատական և խմբային տուրիստական փաթեթներ: ՙԱրարատ-տուրը՚ հրավիրում է ձեզ անմոռանալի ուղևորություն կատարելու դեպի Հայաստան և բացահայտելու հնադարյան երկրի և նոր քաղաքակրթության ողջ գեղեցկությունը: