ՄԱՊ

ՄԱՊ

Փակ Բաժնետիրական Ընկերություն

Ապրանքանիշ

Հայկական կոնյակի, գինու, տոմատի մածուկի, պահածոների արտադրություն
0.0/5 գնահատական (0 ձայն)

Հասցե

  • Մարզ: Երևան
  • Քաղաք: Երևան
  • Փողոց: Կիևյան 8
  • Փոստային դասիչ: 0028

Կոնտակտ

  • Անուն: Մակար
  • Ազգանուն: Պետրոսյան
  • Պաշտոն: Տնօրեն
  • Հեռախոս: +374 10 26 82 29, +374 237 6 97 99
  • Ֆաքս: +374 10 27 06 30

Արտադրանք և Ծառայություններ

    • Գինի
    • Հայկական կոնյակ
    • Մարինացված բամիա
    • Պահածոյացրած բանջարախառնուրդ
    • Մարինացված լոլիկ
    • Մարինադ
    • Պահածոյացրած կանաչ պղպեղ
    • Մարինացված Վարունգ
    • Տոմատի մածուկ
    • Խաղողի սպիրտ
    • Հայկական կոնյակի սպիրտ

    Հայաստան… Դարերի երկիր, սարերի երկիր… Լեռնային այս գողտրիկ երկիրը հայտնի է իր գեղատեսիլ բնությամբ, ճերմակ լեռնագագաթներով, հայկական անկեղծ հյուրասիրությամբ ու իր բերք ու բարիքով: Այն նաև համարվում է գինեգործության բնօրրանը: Ըստ լեգենդի’մարդկությունը բացահայտեց գինու համը և զգաց դրա ազդեցությունը այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը և վերջինիս պտուղներից էլ գինի ստացավ: Իսկ Նոյին գինու պատրաստման գաղտնիքը բացահայտել էր այծը, ով կերել էր խաղողի վայրի պտուղներ և արբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին: Հայաստան… Աշխարհում առաջին երկիրն, որն ընդունեց քրիստոնեությունը և 301 թվականին հռչակեց այն որպես պետական կրոն: Քրիստոնեության մուտքը Հայաստան անցավ շատ դժվարին ճանապարհ, քանի որ հեթանոսությունը երկրում ուներ խոր արմատներ: Երկու դար շարունակ քրիստոնյաները Հայաստանում ստիպված էին իրենց կրոնը գաղտնի տարածել, քանի որ պետական կրոնը հեթանոսությունն էր: Այս իրավիճակը տևեց մինչև 301 թվականը, երբ Տրդատ III թագավորը հռչակեց քրիստոնեությունը պետական կրոն: Հայերը աշխարհի հնագույն ժողովուրդներից են: Նրանց պատմական հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է: Մեզ հասած մ.թ.ա. առաջին հազարամյակի ասորական սեպագրերը տեղեկություններ են հաղորդում հայկական առաջին պետության` Ուրարտուի մասին: Ուրարտական պետության օրոք (X–IX դդ. մ.թ.ա.) խաղողագործությունն ու գինեգործությունն զգալի զարգացման են հասան: Այդ են վկայում մի շարք պատմական վայրերում (մասնավորապես՝ Դվինում, Կարմիր բլուրում) կատարված պեղումներն ու հին պատմիչների՝ Հերոդոտոսի, Ստրաբոնի ու Քսենոփոնի՝ այս մասին արված գրառումները: Պատմական պեղումների ժամանակ հայտնաբերվել են գինու հնագույն մառաններ, կավե կարասներ: Այն որ, դեռ հին ժամանակներից խաղողագործությունը դարձել է հայ իրականության խորհրդանիշերից մեկը վկայում է նաև X դարում կառուցված Ախթամարի վանքի բարձրաքանդակներից մեկում պատկերված՝ խաղողի այգին բահով փորող հայ շինականը: Մարդկության զարգացման, մշակույթների ձևավորման հետ գինին աստիճանաբար դարձավ մարդու ապրելակերպի ու մտածողության անբաժան մասը: Դեռ հին ժամանակներից գինեգործությունը համարվել է մեծ արվեստ: Գինու մասին ստեղծվել է մի ողջ ուսմունք՝ Էնոլոգիա, որն ուսումնասիրում է խաղողի և գինու բաղադրությունը ու դրանց մեջ կատարվող շարժընթացները: Իսկ ահա վերջերս Վայոց Ձորի մարզի Արենիի թռչունների քարայրում հայտնաբերված կավե կարասները, խաղողի ճյուղերի մնացորդները վկայում են, որ դեռևս 6000 տարի առաջ հայերը զբաղվել են գինեգործությամբ: Հայաստանի ներկայիս տարածքում գինեգործության արդյունաբերական արտադրությունն սկսվել է XIX դարի 2-րդ կեսից: Կոնյակի արտադրությունը ավելի երիտասարդ է, այն ձևավորվել է միայն 1887 թվականին, սակայն, չնայած դրան, շատ արագ է զարգացել:

     
ՄԱՊ
ՄԱՊ
ՄԱՊ

Թողնել մեկնաբանություն

Դուք մեկնաբանում եք որպես հյուր:
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • P. Buzand str. 1/3 Armenia Yerevan 0010
  • +374 41 40 53 53
    +374 12 40 53 53
  • FAX  +374 12 40 53 53